
Մենք տրամադրում ենք բարձրորակ հաշվապահական և ֆինանսական ծառայություններ փոքր, միջին և խոշոր ձեռնարկությունների համար։
Մեր ծառայությունները
Մենք առաջարկումենք

Ֆինանսատնտեսական գործունեության վերլուծություն
Ֆինանսատնտեսական վերլուծությունը հնարավորություն կտա արդյունավետ բախշել ֆինանսական, աշխատանքային ու նյութական ռեսուրսները։
Այն թույլ է տալիս ավելի խորը ուսումնասիրել տնտեսվարող սուբյեկտի ֆինանսական դրությունը, ընթացիկ և ոչ ընթացիկ ակտիվների, իրացման ծավալի, ինքնարժեքի և շահույթի ցուցանիշների փոխկապակցության կողմերը։
Մեր մասնագետները կուսումնասիրեն Ձեր կազմակերպության ֆինանսական կայունությունը, վճարունակությունը, գործարար ակտիվությունը, վարկունակությունը, պարտավորությունների կատարումը տնտեսվարող այլ սուբյեկտների և պետության առջև։
Խորհրդատվություն տարատեսակ հարցերի վերաբերյալ
Ցանկացած ձեռնարկություն հիմնելու կամ առաջխաղացման համար կարևոր է լինել տեղեկացված ոլորտի օրենսդրական փոփոխություններից, հարկային ու աշխատանքային օրենսգրքերի նրբություններից։
Դիմե՛ք մեզ, եթե որոշել եք զբաղվել փոքր և միջին բիզնեսով կամ հիմնել շահույթ չհետապնդող կազմակերպություն, բայց չունեք համապատասխան տեղեկություն Հայաստանի Հանրապետության հաշվապահական հաշվառման և հարկային օրենսդրության մասին։
Fin.co-ի հմուտ մասնագետները կտրամադրեն խորհրդատվություն Ձեր ընկերությանն առնչվող ցանկացած հարցի կամ խնդրի վերաբերյալ
Զանգահարե՛ք կամ այցելե՛ք մեզ և ստացեք հաշվապահության հետ կապված բոլոր հարցերի պատասխանները:
Հաշվապահական ամբողջ համակարգի կառուցում և վարում
Fin.co պրոֆեսիոնալները աշխատում են ՀԾ-Հաշվապահ 7 նոր սերնդի համակարգով։
Այն նախագծվել և մշակվել է նորագույն տեխնոլոգիաների կիրառմամբ և նախատեսված է հատկապես միջին և փոքր կազմակերպությունների համար:
Համակարգն ապահովում է հաշվապահական հաշվառման ամբողջական ավտոմատացում:
ՀԾ-Հաշվապահ 7-ը համակցված է ինտերնետ բանկինգի և հարկային պետական ծառայության համակարգերի հետ, ինչը ապահովում է աշխատանքի բարձր արդյունավետություն և ժամանակի խնայողություն։
Ֆինանսական և հարկային հաշվետվությունների պատրաստում
Հաշվապահական հաշվետվությունները իրենցից ներկայացնում են կազմակերպությունների գործունեությունը բնութագրող ցուցանիշների ամփոփ համակարգ, որոնք հնարավորություն են տալիս գնահատելու դրանց գործունեության արդյունքները։
Հաշվետվությունները կարևոր են յուրաքանչյուր կազմակերպության տնտեսական գործունեությունը հաշվառելու, կառավարելու և վերահսկելու գործում։
Դրանք պետք է լինեն ճշգրիտ, մատչելի, ամբողջական, կազմվեն և ներկայացվեն ժամանակին:
Fin.co-ի փորձառու մասնագետները մեծ պատասխանատվությամբ կկատարեն Ձեր փոխարեն այդ աշխատատար և ժամանակատար աշխատանքը։
Ծառայությունների փաթեթներ
Չե՞ք կարողանում կողմնորոշվել, թե ինչ է Ձեզ անհրաժեշտ։
Ընտրե՛ք Ձեր կազմակերպության տեսակը, և մենք կառաջարկենք համապատասխան հաշվապահական ծառայություններ։